կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-08-16 13:35
Տնտեսական

Կառավարության նիստում կքննարիվի ոչխարաբուծության զարգացումը

Կառավարության նիստում կքննարիվի ոչխարաբուծության զարգացումը
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը կառավարության քննարկմանն է ներկայացրել իր կողմից մշակված ոչխարաբուծության զարգացման մասին հայեցակարգը: Հայեցակարգում ըստ մարզերի վերլուծության է ենթարկվել արոտավայրերի ծանրաբեռնվածությունը, որից ելնելով եւ մարզերի բնատնտեսական հնարավորություններին համապատասխան, սահմանվել են ոչխարների օպտիմալ գլխաքանակները 2011-2020 թվականներին: Ըստ Հայաստանի գյուղատնտեսության նախարարության պաշտոնական կայքի, օրինակ, նախատեսվում է, որ Արարատի եւ Արմավիրի մարզերում, որտեղ խիստ սահմանափակ են արոտները, աստիճանաբար սահմանափակել ոչխարների գլխաքանակը: Փոխարենը՝ Գեղարքունիքի, Արագածոտնի, Շիրակի, Լոռու եւ Սյունիքի մարզերում, որտեղ արոտավայրերը ընդարձակ են, սակայն դրանց ծանրաբեռնվածությունը նվազել է 3-4 անգամ, առաջիկայում զգալիորեն կավելացվի ոչխարի գլխաքանակը: Ըստ քննարկման ներկայացված հայեցակարգի, Հայաստանում ոչխարների օպտիմալ գլխաքանակը 2020 թվականին կհասնի գրեթե 1.5 միլիոնի՝ այսօրվա 532 հազարի դիմաց: