կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-10 12:02
Քաղաքական

Բազմաթիվ օրենքների նախագծեր` կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստում

Բազմաթիվ օրենքների նախագծեր` կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստում

Այսօր կառավարության նիստում հաստատվեց ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու մասին հարցը: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ այն կգումարվի հունիսի 15-ին` ժամը 12-ին:

Օրակարգում ընդգրկված են 22 օրենքի նախագծեր, յոթ միջազգային պայմանագրեր: Օրակարգը հետևյալն է՝ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին», Քաղաքացիական օրենսգրքում, Քաղաքացիական դատավարության օրենսգրքում, «Առևտրային արբիտրաժի մասին», Աշխատանքային օրենսգրքում, Ընտանեկան օրենսգրքում, «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքներում փոփոխություններ անելու մասին հարցը, «Ավիացիայի մասին», «Թափոնների մասին», «Ընդերքի մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ», «Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված և կուտակվող, ինչպես նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի գործունեության արդյունքում գոյացած և գոյացող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագրի մասին», Ջրային օրենսգրքում, «Լիցենզավորման մասին», «ՀԾԿՀ մասին», «Պետական տուրքի մասին», «Քաղաքաշինության մասին» «Սնանկության մասին» «ԴԱՀԿ մասին», «ՏԻՄ մասին», «Թանկարժեք մետաղների մասին» «Տավուշի մարզի Դիլիջան քաղաքային համայնքի և հարակից տարածքների զարգացման և ներդրումների խրախուսման մասին», «Ակցիզային հարկի մասին», «Պետական պարտքի մասին», «Օտարերկրացիների մասին», «Քննչական կոմիտեի մասին», «ԶՈՒ ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» «Զորամասերի եւ զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին», «Կրթության մասին», «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին», «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին», «Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին մշտադիտարկում (մոնիթորինգ) իրականացնելու հանձնարարություն տալու մասին», «Կուսակցությունների մասին» օրենքներում լրացումներ ու փոփոխություններ անելու մասին հարցերը:

Օրակարգում են հետևյալ միջազգային պայմանագրերի վավերացումները՝ ՀՀ և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2015 թվականի ապրիլի 8-ին ստորագրված «Էլեկտրահաղորդման ցանցի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագիր», ՀՀ և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2015 թվականի ապրիլի 8-ին ստորագրված «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագիր» վարկային համաձայնագիր, ՀՀ և Եվրասիական զարգացման բանկի միջև 2015 թվականի ապրիլի 14-ին ստորագրված «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհային միջանցքի շինարարության (4-րդ հերթ)» նախագծի ֆինանսավորման համար Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագիրը, 2015թ. մայիսի 8-ին Մոսկվայում ստորագրված «Ղրղզստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ին ստորագրված պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու մասին» արձանագրություն, 2015թ. մայիսի 8-ին Մոսկվայում ստորագրված «Ղրղզստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու առնչությամբ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում և Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող առանձին միջազգային պայմանագրերում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրություն, 2015թ. մայիսի 8-ին Մոսկվայում ստորագրված «Ղրղզստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու առնչությամբ Ղրղզստանի Հանրապետության կողմից «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի, Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող առանձին միջազգային պայմանագրերի և Եվրասիական տնտեսական միության մարմինների ակտերի կիրառման պայմանների և անցումային դրույթների մասին» արձանագրություն, 2015 թվականի մայիսի 19-ին Մոսկվայում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի ստեղծման մասին համաձայնագիրը