|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Հրապարակ օրաթերթը» գրում է․Թեպետ քաղաքական-քաղաքագիտական շրջանակներն Արցախի քաղաքական ուժերին եւ պետական այրերին հորդորում են՝ տարատեսակ ակցիաներ անելուց առաջ միասնական պահանջ ներկայացնել գլխավոր պատասխանատու-մեղավոր Նիկոլ Փաշինյանին, սակայն Արցախում շարունակում են «թիթեռ նկարել»։ Խորհրդարանն այսօր արտահերթ նիստ է հրավիրել, որպեսզի ՄԱԿ-ին ուղղված հայտարարություն-կոչ ընդունի։
Հիշեցնենք, որ ԱՀ նախագահն անցած շաբաթներին ՄԱԿ-ին, ՌԴ-ին, Արեւմուտքին նամակներ է հասցեագրել՝ Արցախում հումանիտար ճգնաժամի վերաբերյալ եւ Լաչինի միջանցքը բացելու հորդոր-խնդրանքով, սակայն ձայն բարբառո հանապատի: Կարելի է ենթադրել, որ Արցախի խորհրդարանի այսօր ընդունելիք կոչն էլ է նույն ճակատագրին արժանանալու։
Մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Արցախի ընդդիմությունն իշխանական հատվածին առայժմ չի կարողանում համոզել, որ Փաշինյանին ուղղված միասնական հայտարարություն տարածեն: Հիշեցնենք, որ ԱՀ նախագահը մի քանի օր է՝ նստացույց է անում, որպեսզի, ինչպես ինքը հայտարարեց, իր պահանջը լսելի լինի միջնորդ երկրների, այդ թվում` Հայաստանի համար։
Ավելին՝ թերթի այսօրվա համարում։