|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
«Փաստ» օրաթերթը գրում է․
Մինչ Արցախի շուրջ վիճակը գնալով բարդանում է, Հայաստանի իշխանությունները շարունակում են «թիթեռ նկարել»: Ի մասնավորի, մեր ունեցած տեղեկություններով, նրանք հետևողականորեն շարունակում են զբաղվել սահմանադրական փոփոխություններով: Մեր աղբյուրի փոխանցմամբ, մյուս շաբաթ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովում «մտնելու» են վերջնական տարբերակի քննարկման փուլ։ «Ամբողջական» տարբերակի հետ կապված արդեն եղել է մասնագիտական քննարկում, որին մասնակցել են նաև իշխանությանը սպասարկող մի շարք իրավաբաններ։
Ինչպես փոխանցում է թերթի աղբյուրը, քննարկումն անցել է իներտ, գրեթե ոչ մի բովանդակային հարց չի բարձրացվել։ Ի դեպ, ըստ տեղեկությունների, իրավաբանական հանրույթի մի շարք առաջատար դեմքեր ուղղակի չեն գնացել այդ քննարկմանը, չնայած հրավեր ստացել են, իսկ մի մասն ի սկզբանե մերժել է։ Իշխանության մեր աղբյուրները պնդում են, թե Նիկոլ Փաշինյանը գոնե այս պահին հաստատակամ է, որ գարնանը սահմանադրական հանրաքվեն անպայման անցկացվի: Ըստ այդմ, ԿԸՀ-ն արդեն իսկ որոշ նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում հանրաքվեի կազմակերպման հարցով։Մինչ Արցախի շուրջ վիճակը գնալով բարդանում է, Հայաստանի իշխանությունները շարունակում են «թիթեռ նկարել»: Ի մասնավորի, մեր ունեցած տեղեկություններով, նրանք հետևողականորեն շարունակում են զբաղվել սահմանադրական փոփոխություններով:
Մեր աղբյուրի փոխանցմամբ, մյուս շաբաթ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովում «մտնելու» են վերջնական տարբերակի քննարկման փուլ։ «Ամբողջական» տարբերակի հետ կապված արդեն եղել է մասնագիտական քննարկում, որին մասնակցել են նաև իշխանությանը սպասարկող մի շարք իրավաբաններ։ Ինչպես փոխանցում է թերթի աղբյուրը, քննարկումն անցել է իներտ, գրեթե ոչ մի բովանդակային հարց չի բարձրացվել։ Ի դեպ, ըստ տեղեկությունների, իրավաբանական հանրույթի մի շարք առաջատար դեմքեր ուղղակի չեն գնացել այդ քննարկմանը, չնայած հրավեր ստացել են, իսկ մի մասն ի սկզբանե մերժել է։
Իշխանության մեր աղբյուրները պնդում են, թե Նիկոլ Փաշինյանը գոնե այս պահին հաստատակամ է, որ գարնանը սահմանադրական հանրաքվեն անպայման անցկացվի: Ըստ այդմ, ԿԸՀ-ն արդեն իսկ որոշ նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում հանրաքվեի կազմակերպման հարցով։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում