|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ազգային անվտանգության մարմինների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, այսօր, կեղծ բանկային քարտերի ապօրինի շրջանառության դեպք է կասեցվել:
Ինչպես տեղեկացնում են ԱԱԾ-իցմ «Զվարթնոց» օդանավակայանում Երեւան-Մոսկվա չվերթի ուղեւոր ՀՀ քաղաքացի Արմեն Թումանյանի ուղեբեռի կրկնակի զննման արդյունքում հայտնաբերվել է ամերիկյան բանկերի կողմից թողարկված 21 կեղծ պլաստիկ քարտեր: Դրանցով նախատեսվում էր բանկերում եւ առեւտրային կետերում զեղծարար գործարքների միջոցով հափշտակել գումարներ եւ գույք:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունն իրականացնում է Հայաստանի ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունը: