|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Արցախի բնակիչներին ID քարտերի տրամադրումը որոշ ժամանակով կասեցվել է տեխնիկական խնդիրներով պայմանավորված։ Այս մասին տեղեկացանք Արցախի Հանրապետության ՆԳ նախարարությունից։
«Խնդիրը հիմնականում կապված է ծրագրավորման և կապի հետ։ Կապը ներկայումս լիարժեք չի սնուցվում, բայց առաջիկա օրերին խնդիրը անպայման կլուծվի, այս պահին աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ։
Նույն խնդիրը առկա է եղել նաև ՀՀ քաղաքացիների համար, այնպես, որ խնդիրը շուտով կլուծվի և ID քարտերիր տրամադրումը Արցախի քաղաքացիներին կրկին կվերականգնվի»,- փոխանցեցին ԱՀ ՆԳ նախարարությունից։