կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-16 19:32
Հասարակություն

''Խոտակեր'' բաքվեցու ֆոնին` աբովյանցու մատաղը հալալ ա

''Խոտակեր'' բաքվեցու ֆոնին` աբովյանցու մատաղը հալալ ա

 

Այսօր «Անհետացած պատրանք` սոված Աբովյան, իրական Հայաստան» վերտառությամբ հոդված է տեղադրվել ադրբեջանական 1news.az կայքում: Հոդվածագիրը` լրագրող Աքպեր Հասանովը, անդրադարձել է Գագիկ Ծառուկյանի կողմից Աբովյան քաղաքում կառուցված Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու բացման արարողությանը, մասնավորապես` Գագիկ Ծառուկյանի կազմակերպած մատաղին: Հասանովը ներկայացրել է, թե ինչպես է սոված ժողովուրդը սեղաններից «խլում» հացը, ջուրը…, և այդ ամենը նա բացատրել է Հայաստանում քրեաօլիգարխիկ համակարգի առկայությամբ` ընդգծելով ժողովրդի ծայրահեղ աղքատությունն ու արտագաղթի ծավալները: Ադրբեջանցի հոդվածագիրը մատաղի հարցը կապել է Ղարաբաղյան խնդրին և հերթական անգամ բարբաջել «օպուկացված տարածքների» մասին պատմող ադրբեջանական լեգենդը:

 

Հայաստանում տիրող քրեաօլիգարխիկ համակարգի առկայության, ժողովրդի ծայրահեղ աղքատության ու արտագաղթի ծավալների մասին մենք ինքներս էլ շատ լավ գիտենք, մայիսի 14-ի մատաղը մարդկանց ոչ թե սովածության, այլ անկրթության արդյունքն է: Կա մարդու մի տեսակ, որ որքան էլ կուշտ լինի, անվճար պանրի համար պատրաստ է անգամ թակարդ ընկնել: Իրադարձության ականատեսները պատմում են, որ կային մարդիկ, գրեթե ցնոտիավոր, ովքեր հաստատապես սոված էին, սակայն չէին մոտենում սեղաններին` համարելով, որ գեղեցիկ չէ:

 

Այդ կադրերը ցուցադրելը, իսկապես, գեղեցիկ չէ, բայց դա չի նշանակում, թե մենք չպետք է խոսենք մեր ներքին խնդիրներից, ինչ է` թե թշնամուն չուրախացնենք: Առանց այն էլ նույն պատճառաբանությամբ բազում հարցեր թողնում ենք ստվերում: Այդ տեսանկյունից, որ դիտարկենք, բոլոր TV-ները, կայքերն ու տպագիր մամուլը պետք է տարածի իշխանահաճո տեղեկատվություն՝ ադրբեջանցիներին ու մյուսներին «դրախտավայր Հայաստան» ներկայացնելու համար:

 

Իհարկե, Հայաստանում նման հնչեղություն ստացած սոցիալական ցանկացած իրադարձություն ադրբեջանցիները կարող են շատ հանգիստ խայծ դարձնել և բերել, կապել Ղարաբաղյան խնդրին: Սովոր ենք: Բայց հիշյալ նյութը տեղադրած ադրբեջանցի անուղեղներին, որոնք առավոտից իրիկուն «չափչփում են» հայկական ընդդիմադիր կայքերը, չէր խանգարի դիտել խոտակերության հակում ունեցող իրենց հայրենակիցների արկածների մասին պատմող` ստորեւ դրված տեսանյութը:

 

Ադրբեջանում ծաղիկների ամենամյա փառատոնի փակման արարողությունից հետո Բաքվի կենտրոնում գտնվող Հեյդար Ալիևի անվան զբոսայգում տեղադրված ծաղկե քանդակների ցուցահանդեսը վերածվել էր իսկական կրկեսի: Բաքվեցիները ջունգլիների կապիկների նման բարձրացել էին ծաղկե կոմպոզիացիայի վրա և ագահաբար պոկում էին ծաղիկները, ոչնչացնում այն, ինչը օրեր շարունակ այցելուներին գեղագիտական հաճույք էր պատճառել:

 

Դիտեք տեսանյութը և ամեն բան պարզ կդառնա:

 

Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ