Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 14 տարի առաջ - 2011-08-08 13:42
Մշակույթ

Թուրքիան փորձում է խեղդել ազգային փոքրամասնություններին

Թուրքիան փորձում է խեղդել ազգային փոքրամասնություններին

Դերսիմ նահանգի տարբեր քաղաքներում հուլիսի 27-ից 31-ը արդեն 13-րդ անգամ կազմակերպվել է  «Մնձուրի` բնության և մշակույթ» խորագիրը կրող փառատոնը:

Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի ղեկավար Հայկազուն Ալվըրցյանի խոսքերով` փառատոնի նպատակը Արևմտյան Հայաստանի եւ Թուրքիայի Հանրապետության  այլ շրջաններում ապրող հայության կյանքի բոլոր բնագավառներին վերաբերող տեղեկություններ հավաքելն ու ոսումնասիրելը, ինչպես նաև վտանգի տակ դրված մշակույթը պաշտպանելը:

«Թուրքիան այսօր էլ փորձում է ազգային փոքրամասնություններին խեղդել`թույլ չտալով, ներկայացնել սեփական մշակույթն ու պատմությունը, իսկ այս փառատոնները կոչված են պաշտպանելու  ազգային դիմագիծը»,-ասաց Հայկազուն Ալվրցյանը` հիշեցնելով, որ Դերսիմում քրդերի եւ ալեւիների անվան տակ ծպտված հազարավոր հայեր կան:

Այս տարի փառատոնին մասնակցել են  «Մունզուր» երաժշտախումբը, ժողովրդական երգերի սիրված զազա կատարող Միքայել Ասլանը, ինչպես նաև` Հայաստանից փառատոնին մասնակցող «Մարաթուկ» երգի-պարի ազգագրական համույթը, ինչպես նաեւ  բժիշկներ ու մտավորականներ:

Ալվրցյանը տեղեկացրեց նաև, որ Դերսիմում հայաստանյան պատվիրակությանը միացել է պոլսահայերի մի մեծ խումբ` «Ակօս» շաբաթաթերթի խմբագիրների գլխավորությամբ, ովքեր էլ  լուսաբանել են ամբողջ միջոցառումը: «Պատվիրակությունը 5 օր մնաց Դերսիմում, ինչպես նաև նահանգի տարբեր քաղաքներում, իսկ փառատոնի ավարտից հետո այցելեցին նաև Տիգրանակերտ Մուշ, Վան, Կարս և Անի»,- պատմեց Հայկազուն Ալվրցյանը:

Իսկ Հուլիսի 31-ին Թունջելիի `Դերսիմ մարզադաշտում, տեղի  է ունեցել ունեցավ փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը: