Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Թրենդ գործակալության վկայակոչմամբ Ադրբեջանի հանրապետական զինդատախազությունը հաստատել է հանրապետական զինկոմիսարիատի կադրերի վարչության պետ, գնդապետ-լեյտենանտ Էթիբար Նուրիեւի ձերբակալության փաստը: Ադրբեջանի հանրապետական դատախազ Խանլար Վելիեւը մի քանի օր առաջ անցկացված կոլեգիայի նիստում հայտնել է, որ այս տարվաընթացքում հանրապետական զինդատախազության մարմինները կոռուպցիայի եւ կաշառակերության դեպքերի դեմ պայքարի շրջանակում 58 փաստերի վերաբերյալ քրեական գործեր են սկսել:
Ադրբեջանի հանրապետական զինդատախազության կողմից զինվորական կոմիսարիատներում անցկացված ստուգումների արդյունքումզինծառայությունից զինակոչիկների անհիմն ազատվելու, զինվորական բժշկական հանձնաժողովների եզրակացությամբ նրանց տարկետում տալուու զինակոչիկների ծնողներից կաշառք վերցնելու հետ կապված' հայտնաբերված փաստերի հիման վրա քրեական գործեր են հարուցվել Բաքվի Բինագադիի, Սուրախանի, Սումգայիթի եւ Ադրբեջանի այլ շրջանների զինկոմների նկատմամբ: Եթե հաստատվի Նուրիևի նկատմամբ առաջադրած մեղադրանքը, ապա նրան սպառնում է 12 տարվա բանտարկություն ունեցվածքի բռնագրավմամբ: