Փոխարժեքներ
14 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.08 |
EUR | ⚊ | € 430.96 |
RUB | ⚊ | ₽ 4.8131 |
GBP | ⚊ | £ 512.46 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Ախթալայի եւ շրջակա գյուղերի շուրջ 2500 բնակիչներ ստորագրել են «Ախթալայի ԼՀԿ» սեփականատեր, մանկապղծության մեջ մեղադրվող Սերոբ Տեր-Պողոսյանի դրական բնութագրի տակ, որ դատարանը նրա նկատմամբ մեղմ վարվի:
Ստորագրությունները կցված են քրգործին եւ կազմում են 1,5 հատոր: Ախթալան պաշտոնապես ունի 2400 բնակիչ:
Տեր-Պողոսյանի փաստաբան Գիվի Հովհաննիսյանը մեր թղթակցի հետ զրույցում հաստատել է, որ գործում առկա են իր պաշտպանյալին սատարող ստորագրություններ:
Սերոբ Տեր-Պողոսյանի՝ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող դատը դռնփակ է, եւ լրագրողները զրկված են այն լուսաբանելու հնարավորությունից: Տուժողները Ախթալայում բնակվող պատանիներ եւ երիտասարդներ են, եւ նրանց ծնողները դատարանում ոչ միայն Սերոբ Տեր-Պողոսյանի դեմ բողոք չեն ներկայացնում, այլեւ նրա հասցեին գովեստի խոսքեր են շռայլում ու շնորհակալություն հայտնում՝ իրենց ֆինանսապես օգնելու համար:
Դատավարությունը ներկայումս գտնվում է տուժողների հարցաքննության փուլում: