Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Մեր տեղեկություններով, Գյումրիի քաղաքապետի թեկնածուի հարցում ՀՀԿ-ն հայտնվել է փակուղու առաջ: Բանն այն է, որ իշխանական վերնախավում որոշվել է այս անգամ էլ պաշտպանել գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի թեկնածությունը: Սակայն խնդիրն այն է, որ վերևներում հասկացել են՝ իրենց ցուցակը գլխավորելու է ոչ միայն Հանրապետականի անդամ չհանդիսացող, այլև նախկինում «Օրինաց երկիր», այնուհետև՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների անդամ եղած և այդ կուսակցությունները լքած մեկը:
Հանրապետականում հիմա քննարկում են հարցը, թե ինչպես անեն, որ այս խնդիրը հնարավորինս մեղմ լուծվի: Քննարկվում է մի քանի տարբերակ՝ Գյումրիում սեպտեմբերի 18-ին նշանակված քաղաքապետի ընտրություններին դաշինքով մասնակցելու հնարավորությունը, քանի որ այդ դեպքում Սամվել Բալասանյանը կգլխավորի ոչ թե ՀՀԿ-ի, այլ դաշինքը ցուցակը: Չի բացառվում, որ ՀՀԿ-ում որոշեն, որ Սամվել Բալասանյանն այս անգամ էլ իրենց կուսակցությանն անդամակցի:
«Թող այս անգամ էլ նրա ճակատին վազող տողով Հանրապետական բառն անցնի»,-կատակում են հանրապետականները»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: