Փոխարժեքներ
10 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Մինչ որոշ «մութ ուժեր» ստորագրահավաք են նախաձեռնում կաթողիկոսի դեմ` մինեւնույն ժամանակ թերեւս ստիպելով որոշ հոգեւորականների աշխարհիկ հաճույքներով ապրել եւ բենթլիներ քշել` Հայ առաքելական եկեղեցին դարձնելով եկամտի աղբյուր, մեզ հայտնի դարձավ, որ Ֆրանսիայի Նիցցա քաղաքի առաքելական եկեղեցու խորհրդի եւ Հայաստանի առաքելական եկեղեցու` ամիսներ ձգվող վեճը տեւական ժամանակ է` տեղափոխվել է ֆրանսիական դատարան:
Եկեղեցին դատի է տվել տեղի Ֆրանսիայի եկեղեցին հիմնած ֆրասահայերին` փորձելով այդկերպ պարտավորեցնել նրանց` ընդունելու եկեղեցիների գործունեության իր նոր կանոնադրությունը, համաձայն որի` Սփյուռքի եկեղեցիների կազմակերպչական եւ ֆինանսական ղեկավարումն աշխարհիկ խորհուրդներից, որոնք հիմնականում ընտրվում են համայնքի ներկայացուցիչներից, անցնում է հոգեւորականների տիրապետության տակ, այդ թվում` եկեղեցու ունեցվածքն ու ֆինանսները:
Ֆրանսիայի դատարանը գտել է, որ ճիշտը ֆրանսահայերն են, որոնք առաջնորդվել են նախկին` խորհրդի կողմից ընդունված եկեղեցական կարգով:
Դատական վեճը շարունակվում է: Հաջորդ նիստը տեղի է ունենալու սեպտեմբերի 23-ին: