Փոխարժեքներ
24 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.56 |
EUR | ⚊ | € 444.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7117 |
GBP | ⚊ | £ 518.15 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
168.am-ը գրում է․
Այսօր տեղի ունեցած Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններում արդեն ձայների հաշվարկի փուլն է:
Ըստ ԿԸՀ-ի 20։00–ի տվյալների՝ ամենաակտիվ մասնակցությունը գրանցվել է Քաջարանում՝ 77,77%, իսկ ամենապասիվն ընտրություններին մասնակցել են Ջրվեժի ընտրողները՝ 27,20%:
Քաջարանում ձայների հաշվարկի նախնական արդյունքներով հաղթում է գործող համայնքապետ Մանվել Փարամազյանի գլխավորած «Դեպի միասնություն» դաշինքը:
Այս պահի դրությամբ հայտնի են համայնքի հինգ ընտրատեղամասերից ստացված արդյունքները՝
Լեռնաձոր
«Դեպի միասնություն» դաշինք-175
ՔՊ-81
Հանրապետություն-32
Գեղի
«Դեպի միասնություն» դաշինք- 76
ՔՊ- 32
Հանրապետություն-6
Քաջարանց գյուղ
«Դեպի միասնություն» դաշինք-91
ՔՊ-33
Հանրապետություն-3
Բաբիկավան
«Դեպի միասնություն» դաշինք-153
ՔՊ-39
Հանրապետություն-9
Նոր Աստղաբերդ
«Դեպի միասնություն» դաշինք-55
ՔՊ-12
Հանրապետություն-1