|
Փոխարժեքներ
18 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 373.81 |
| EUR | ⚊ | € 440.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.8999 |
| GBP | ⚊ | £ 505.58 |
| GEL | ⚊ | ₾ 138.96 |
«Ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ տևական ժամանակ է` լարվել են Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հարաբերությունները:
Վերջին շրջանում Նավասարդ սրբազանի գործունեության վերաբերյալ հանրային դժգոհությունները լրջորեն ազդել են նաև Վեհափառ հայրապետի և Նավասարդ արքեպիսկոպոսի միջև հարաբերությունների վրա: Մեր աղբյուրի պնդմամբ` Ամենայն Հայոց կաթողիկոսի եւ Վրաստանի պատրիարք Իլյա Բ-ի միջև չնախատեսված զրույցի տեսագրության արտահոսքը կազմակերպել է Նավասարդ արքեպիսկոպոսը`շատ լավ իմանալով դրանից հետո հանրության արձագանքը Վեհափառի անձի հանդեպ: