|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանն այսօր լրագրողների հետ զրույցում, խոսելով վերջին զորահանդեսի եւ, մասնավորապես, ցուցադրված «Իսկանդեր»- մասին, նշեց, որ այն իրոք շատ կարևոր է մեզ համար՝ թե՛ հոգեբանական, թե՛ ռազմական նկատառումներով: Ըստ Նավասարդյանի՝ այս զենքը ձեռք բերելով՝ Հայաստանը մտավ Ռուսաստանի պաշտպանական հովանոցի տակ: ««Իսկանդեր»-ն այնպիսի զենք է, որը տրվում է նրան, ով մեծ վստահություն ունի Ռուսաստանի մոտ: Զենքն այսօր մերն է, և Ռուսաստանը տրամադրել է ոչ թե, որ Հայաստանի գործընկերն է, այլ՝ լուծում է իր խնդիրները: Այնպես չէ, որ բոլոր խնդիրները կարող են լուծվել այս զենքով,որովհետև զենքի վրա հույս դնել պետք չէ: Զենքը պետք է օգնի հաջողությամբ լուծել մյուս հարցերը: Նման զենք օգտագործելը մեծ ռիսկի գործոն է, որի օգտագործման դեպքում չի լուծվի հայկական հարցը և ավելի կբարդացնի հայ-ադրբեջանական հարաբերությունները»,-եզրափակեց Նավասարդյանը: