Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը դրական է վերաբերվում ՀՀԿ-ի կողմից ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի թեկնածության առաջադրմանը: Այսօր նա լրագրողներին ասաց, որ Սարգսյանի մասին դրական կարծիք ունի, քանի որ ճանաչում է նրան և համեմատել է մյուս թեկնածուների հետ:
Նավասարդյանը, Արմեն Սարգսյանին համեմատելով «Ելք»-ի կողմից որպես նախագահի հավանական թեկնածու առաջադրված Արտակ Զեյնալյանի հետ, ասաց. «Ես հարգում եմ Արտակ Զեյնալյանին, բայց Արմեն Սարգսյանի հնարավորություներն ավելի մեծ են, քան Արտակ Զեյնալյանինը: Այն հնարավորությունները, որ ունի Սարգսյանը, ոչ ոք չունի»:
Հարցին, թե ի՞նչ է արել Արմեն Սարգսյանը Հայաստանի համար` որպես Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան, և ի՞նչ կարելի է նրանից ակնկալել, Նավասարդյանը պատասխանեց. «Մի բան է լինել արքայազն Չարլզի բարեկամ և նրա հետ, որպես դեսպան, սուրճ խմել, այլ է որպես նախագահ օգտագործել իր հնարավորությունները»:
Հարցին, թե ի՞նչ քաղաքականություն նա կարող է տանել Արցախյան խնդրի կարգավորման ուղղությամբ, ինչը չեն արել նախորդ նախագահները, նա պատասխանեց. «Արցախյան խնդրի կարգավորման ուղղությամբ պետական քաղաքականությունը կմնա նույնը, իսկ ոչ պաշտոնական շրջանակներում նա կարող է այնպիսի քայլեր ձեռնարկել, որոնք կնպաստեն երկրի շահերին»:
Նավասարդյանը կիսեց այն տեսակետը, որ Հայաստանում Սարգսյանը չի ընկալվի որպես քաղաքական ֆիգուր: «Նրա իրավասության սահմանները խիստ սահմանափակ են լինելու»,- նշեց նա: