|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Վերջին տասնամյակների ընթացքում ԱՄՆ իշխանությունները հսկայական գումարներ են ծախսում Աֆղանստանում, ընդ որում` ոչ միայն ռազմական գործողությունների, այլեւ երկրի ենթակառուցվածքների եւ տնտեսության զարգացման վրա: Սակայն կասկածները, որ այդ գումարները ոչ միշտ են «ճիշտ» ձեռքերում հայտնվում, ապացուցվել են Պենտագոնի իրականացրած հետաքննության արդյունքում:
Պարզվել է, որ Աֆղանստանում տարբեր սոցիալական նախագծերի համար նախատեսված 2,16 մլն դոլարը հայտնվել է թալիբների մոտ. տեղեկացնում է Washington Post-ը: Թեեւ աֆղանական իշխանության վերին շերտերում կոռուպցիան նոր երեւույթ չէ, թալիբների հետ կապի եւ կաշառակերության մեջ կասկածվողները շարունակում են տնօրինել Պենտագոնի հետ պայմանագրերը:
«Հավաստի տեղեկություններ կան, որ գումարներն ընկնում են քրեական տարրերի եւ գրոհայինների կողմնակիցների ձեռքը: Այդ նպատակով կիրառվում են նաեւ կեղծված փաստաթղթեր: Սակայն ոչինչ չի փոխվում»,- ասվում է հետաքննության նյութերում: