|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Օրերս հայաստանյան շուկայում գրանցվեց շաքարավազի գների ռեկորդային աճ` մինչեւ 500 դրամ մայրաքաղաքում, 520 դրամ` մարզերում: Դա պայմանավորեցին միջազգային շուկայում գների աճով: Գյուղնախարարն անգամ հայտարարեց, թե գինը դեռ շուտ պետք է բարձրանար, քանի որ Վրաստանում այն վաղուց 460 դրամ էր:
Պարզվում է` շաքարավազի գինը միջազգային շուկայի հետ բնավ առնչություն չունի: Բանն այն է, որ նախագահ Սերժ Սարգսյանը խոշոր հարկատուների հետ վերջին հանդիպման ժամանակ, ըստ տեղեկությունների, պարտադրել է ստվերային գործարք կնքողներին սեպտեմբերի 1-ից բացառել այն եւ ամբողջությամբ տեղափոխվել հարկային դաշտ:
ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընկերությունը, որը հանրապետություն շաքարավազ ներմուծողն է, գլխի է ընկել, թե ինչպես պետք է անի, որ իր գերշահույթը չպակասի: Լավագույն ձեւը` մտնել ժողովրդի գրպանը: Մինչ այդ, խոշոր մատակարարներին մեծածախ վաճառք իրականացնելիս հաշիվ-ապրանքագրում նշում էր 50 դրամ մեկ կիլոգրամի համար, այժմ` 427 դրամ:
Ահա թե ինչու է Հայաստանում շաքարավազը թանկ: Չնայած «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցում երեկ շաքարավազի գինը իջել էր 440 դրամի, բայց, ելնելով վերը նշվածից, հավանաբար, այլեւս չի էժանանա: