|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Նորվեգացի դահիճը, որը Օսլոյի կառավարական թաղամասում եւ Ուտոյա կղզում ահաբեկչություններ էր իրականացնել, հանցագործության գնալիս գիտակցել է, որ ամբողջ մնացյալ կյանքը բանտում է անցկացնելու:
Ի դեպ, դատարանում պարզվել է, որ Անդերս Բերինգ Բրեյվիկի օրինակին են պատրաստ հետեւել երկու արմատական խմբավորումներ եւ շարունակել նրա արյունալի գործունեությունը:
Բրեյվիկն իրեն մեղավոր չի ճանաչում, քանի որ իր նպատակն է եղել Եվրոպան «մահմեդական արշավանքից» փրկելը: Նա հույս է հայտնել, որ դատավարությունը բաց կլինի, եւ ինքը հնարավորություն կունենա հանրությանը ներկայացնելու իր դիրքորոշումը:
Բրեյվիկի դատապաշտպանի կարծիքով` նա իրականությունն անբնական է ընկալում: Օրինակ` նրա պատկերացումները նորվեգական բանտերի մասին այլ են. կարծում է, որ բանտում դեռ կտտանքներ են կիրառվում:
Ըստ փաստաբանի` մոտ ժամանակներս դատաբժշկական փորձագետները կարծիք կհայտնեն Բրեյվիկի հոգեկան վիճակի մասին: