կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-13 17:30
Աշխարհ

Սիրիայի ԱԳՆ-ն ուղերձներ է հղել ՄԱԿ

Սիրիայի ԱԳՆ-ն ուղերձներ է հղել ՄԱԿ

Սիրիայի ԱԳՆ-ն ուղերձներ է հղել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, որոնցում նշվում է, որ վերջին շրջանում ակտիվացել է սիրիական ծայրահեղական ահաբեկչական կազմակերպությունների զենք մատակարարելու գործընթացը: Իսկ դրանք դաժան հանցագործություններ են կատարում խաղաղ բնակչության նկատմամբ, քայքայում են երկրի ենթակառուցվածքները:

 

Սիրիայի ԱԳՆ-ն հիշեցրել է, որ երկրի կառավարությունը բազմիցս ուղերձներ է հղել միջազգային կազմակերպությանը թուրքական կառավարության` երկրում արյունահեղությանը մասնակից լինելու վերաբերյալ: Նշվում է նաեւ, որ որոշ երկրներ բացեիբաց հայտարարում են սիրիացի ասպտամբներին զենք մատակարարելու անհրաժեշտության մասին, օրինակ` Մեծ Բրիտանիան եւ Սաուդյան Արաբիան. տեղեկացնում է Regnum-ը:

 

Ուղերձներում ասվում է նաեւ, որ Արաբական պետությունների լիգայի` մարտի 6-ի կայացրած որոշումը` կազմակերպությունում սիրիացի ապստամբներին տեղ տալու մասին, միջազգային իրավունքի եւ ՄԱԿ-ի կանոնակարգի կոպիտ խախտում է: Վերջում Սիրիայի ԱԳՆ-ն հույս է հայտնում, որ ՄԱԿ-ը կանի հնարավորը ազգամիջյան եւ տարածաշրջանային հիմնախնդիրները խաղաղ ճանապարհով լուծելու վերաբերյալ իր բանաձեւերը կյանքի կոչելու համար: