|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Թուրքիայի և Հայաստանի միջև մոտ ապագայում բանակցությունների հնարավոր մեկնարկի վերաբերյալ հարցին պատասխանելիս Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ադրբեջանական Report-ի հետ զրույցում պայմաններ է առաջադրել:
«Նիկոլ Փաշինյանը դրական ուղերձներ է հնչեցրել վարչապետ ընտրվելուց և կառավարություն կազմելուց հետո: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դրական է գնահատել դրանք: Սակայն հետագա քայլերի մասով մենք գործում ենք Ադրբեջանի հետ: Մեր ձգտումն է կարգավորել հարաբերությունները: Բնականաբար, այս հարցում կարևոր է քայլերի ձեռնարկում հենց Հայաստանի կողմից: Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է կնքել խաղաղության պայմանագիր: Կարծում եմ, որ օգտակար կլինի բանակցություններ սկսել նաև այս կապակցությամբ: Իհարկե, այս ուղղությամբ մենք քայլեր կձեռնարկենք Ադրբեջանի հետ համակարգված, և եթե պայմանները բավարարվեն, ապա Ադրբեջանն ու Թուրքիան կարող են բացել իրենց սահմանները, և այս դեպքում հարաբերությունները կկարգավորվեն: Սակայն այս հարցում Հայաստանը չպետք է սահմանափակվի բառերով, այլ պետք է ձեռնարկի արդյունավետ և իրական քայլեր», - ընդգծել է Թուրքիայի արտգործնախարարը: