Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մանկապղծության մեջ մեղադրվող սփյուռքահայ գործարար Սերոբ Տեր-Պողոսյանի գործով` Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձորի նստավայրում հուլիսի 21-ին անցկացված երկրորդ դատական նիստը ևս դռնփակ էր: Այն նախ հետաձգվեց մեղադրող կողմի ուշացման պատճառով, ապա մի քանի անգամ ընդմիջվեց:
Գործով անցնող տասը տուժածներից երկուսն էին ներկայացել, որոնցից միայն մեկին դատարանը հասցրեց հարցաքննել` չնայած նիստը տևեց 5 ժամից ավելի:
Դատալսումների ընթացքում հետաքննվեց տեսանյութերի մի մասը, որոնք, որպես իրեղեն ապացույց, կցված են քրեական գործին:
ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ԱԱԾ մարմիններում քննվող գործերով վարչության պետի տեղակալ, մեղադրող դատախազ Հովսեփ Սարգսյանը լրագրողներին հայտնեց, որ տեսանյութերում պարզ երևում են և' տուժողը, և' մեղադյալը, և ինքն ավելի քան համոզված է, որ դատարան բերված ապացույցները հիմնավոր են: «Մենք հաստատապես վստահ են, որ մեղադրանքը կհիմնավորվի դատական պրոցեսի ընթացքում, ինչի ականատեսը եղանք այսօր»,- ասաց նա:
Դատախազը հերքեց այն տեղեկությունը, թե Տեր-Պողոսյանը դատարանից պահանջել է արագացված դատավարություն, և եթե նույնիսկ լինի նման միջնորդություն, ապա դատարանը կմերժի, որովհետև այս հոդվածով (139-ի 2-րդ մաս, 3-րդ ենթակետ և 3-րդ մաս) նման բան չի նախատեսվում:
Հովսեփ Սարգսյանը նաեւ տեղեկացրեց, որ ամբաստանյալն իրեն բավական լավ է զգում, հոգեբանական հանգիստ վիճակում է. «Կոկիկ հագնված է, բարձր տրամադրությամբ: Նա հոգեբանորեն ընկճված մարդու տպավորություն չի թողնում»: Սա հաստատեց նաև փաստաբան Տիգրան Սաֆարյանը: Նա նշեց, որ Տեր-Պողոսյանն իր վիճակի մասին որևէ բողոք կամ միջնորդություն չի ներկայացրել:
Եթե ամբաստանյալին առաջադրված մեղադրանքներն ապացուցվեն, ապա նրան մինչև 15 տարի ազատազրկում է սպառնում:
Դատական նիստ է նշանակված նաև այսօր` հուլիսի 25-ին: