Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իհարկե, բոլորս էլ կուզեինք, որ Հայաստանում համակարգային կոռուպցիան վերացած լիներ, բայց փաստերն ու առաձին դրվագներ այլ բանի մասին են վկայում. ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը` անդրադռնալով առողջապահության փոխնախարարին կոռուպցիայի կասկածանքով ձերբակալելուն:
«Իհարկե, մանրամասները կներկայացվեն ու կպարզվեն գործի քննման ժամանակ, բայց նմանօրինակ դրսևորումներն անընդունելի են նոր Հայաստանում»,- ասաց նա:
ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանի կարծիքով էլ` երբ հայտարարվում է, թե ՀՀ-ում համակարգային կոռուպցիա չկա, ցանկալին իրականության հետ շփոթելու տպավորություն է թողնում:
«Կոնկրետ ձերբակալման մասին դատողություն չեն կարող դեռևս անել, բայց ակնհայտ է, որ ՀՀ-ում, փաստորեն, կոռուպցիան հաղթահարված չէ: Իհարկե, չենք կարող ասել, թե այդ ուղղությամբ պայքար չի տարվում. ԱԱԾ-ն առավել քան երբևէ ակտիվ է: Մյուս կողմից` այսօր այնքան հաճախ են դարձել ձերբակալությունները, ազատ արձակումը, կալանավորվումը, ազատ արձակումն ու հետո էլի կալանավորումը, որ հանրությունը մոլորության մեջ է ընկնում: Արդարադատություն պետք է իրականացնել հնարավորինս սեղմ ժամկետում, հատկապես, որ ՄԻԵԴ-ն իրավական դիրքորոշում ունի, որ արդար դատաքննության կարևոր տարրերից մեկը ողջամիտ ժամկետով քննությունն է: Պարզապես հանրությունն ակնկալում է արագ լուծում, որ տարիներով չձգեն, որ տպավորություն չլինի, թե քաղաքական ենթատեքստ կա»,- նշեց նա: