|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
«2018 թ. բյուջեի մասին» նախագծի քննարկման ժամանակ ԱԺ աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանից ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը հետաքրքրվեց` ի՞նչ պետք է արվի` լրագրողների աշխատանքը դյուրացնելու համար:
Սաղաթելյանն էլ արձագանքեց` լրագրողների համար նախատեսում են ստեղծել երկու լրացուցիչ միջավայր: «Առանձին տարածքներ ենք հատկացնելու լրագրողներին` ժամանակակից տեխնիկայով հագեցած, որտեղ կլինի նորմալ ինտերնետ, կլինեն համակարգիչներ և պատշաճ աշխատանքային պայմաններ»,- հայտնեց նա: Ապա հավելեց, որ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողը կարող է ներկա գտնվել ԱԺ-ում, աշխատել, դիտել, այլ ոչ թե միջանցքում ընկճված նստել:
Եսայանն էլ արձագանքեց. «Կարծում եմ` Ձեր մեկնաբանությունից հետո ոչ մի լրագրող միջանցքում ընկճված չի նստի»: