Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Արտահերթը մեզ համար ինչ-որ նախարարի, Ազգային ժողովի պատգամավորի կամ որեւէ չինովնիկի փոփոխության խնդիր չէ, որ քննարկես ու լուծես, առավել եւս, երբ հերթական ընտրություններին մնացել է մի քանի ամիս: Արտահերթը ամբողջ երկրի հետագա ճակատագրի հետ կապված խնդիր է»,- ԵՐԿԻՐ-ին ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը:
Մեր հարցին` հնարավո՞ր է, արդյոք, որ Կոնգրեսին, այնուամենայնիվ, հաջողվի իշխանությունների հետ բանակցություններում օրակարգ մտցնել նաեւ արտահերթ ընտրությունների հարցը, հանրապետական պատգամավորը պատասխանել է, որ այս պահին չի կարող կանխատեսել կամ կանխորոշել Կոնգրեսի մարտավարությունը` թե որ հարցադրումից հետո ինչ են անելու:
«Բայց այն ֆորմատը, որն ընտրված է, եւ այն դրական մեսիջը, որ մենք ստացանք առաջին հանդիպումից հետո, վստահ եմ, որ միայն դրականորեն կազդի հետագա քննարկումների վրա: Այն հարցերը, որոնք առաջ կքաշվեն, եթե անգամ մերժվեն էլ, կլինեն հիմնավոր, իսկ եթե ընդունվեն, ապա անկախ նրանից, թե իշխանությունն այդ հարցերում ժամանակին ինչ-ինչ թերացումներ է ունեցել, պատրաստ կլինի լուծել համատեղ ուժերով»,- նշել է Հովհաննես Սահակյանը` հավելելով, որ այս պարագայում արտահերթ ընտրությունների անցկացումն այնքան էլ նպատակահարմար չէ, եւ իշխանությունը դրա համար ունի ծանրակշիռ փաստարկներ:
«Մենք բազմիցս ասել ենք, որ այդ հարցը մեզ համար քննարկման առարկա, որպես այդպիսին, չի կարող լինել: Իսկ թե Կոնգրեսը կմտցնի օրակարգ, թե չի՞ մտցնի, կսպասենք, կտեսնենք»,- ասել է նա: