Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Արդյո՞ք իշխանություն-ՀԱԿ մոտալուտ երկխոսության համար ՀՀԿ-ն արդեն կազմել է իր օրակարգը, եւ ի՞նչ հարցեր են դրանում ընդգրկվել: Այս հարցի վերաբերյալ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանի պատասխանը «Երկիր»-ին հետեւյալն էր.
«ՀՀԿ-ի օրակարգն ամբողջ երկրի, պետության առջեւ ծառացած խնդիրներն են` քաղաքականից մինչեւ տնտեսական: Մենք ասել ենք, որ արտահերթ ընտրությունները քննարկման առարկա չեն կարող լինել: Դրանք ամենօրյա ընթացող պրոցեսներ չեն, որ առավոտյան արթնանան ու արտահերթ ընտրություն պահանջեն»:
Հ. Սահակյանը հավելեց, որ արտահերթ ընտրություններն առաջին հերթին վնասակար կարող են լինել, քանի որ դրանք ենթադրում են հապճեպ նախապատրաստվել, ինչն ավելի աղավաղված ընտրություններ ունենալու նախադրյալ կարող է լինել:
Երկրորդ` արտահերթ ընտրություններ անցկացնելու համար հիմքեր չկան. երկիրը քաղաքական ճգնաժամի մեջ չէ, չկան ո'չ արտաքին, ո'չ ներքին մարտահրավերներ:
Իսկ եթե, արտահերթ ընտրություններ անցկացնելուց բացի, կան այլ առաջարկներ, ընդդիմությունը թող դիմի իշխանություններին: Ինչպես նշեց Հ. Սահակյանը, իրենք պատրաստ են լսել, քննարկել այդ հարցերը եւ կփորձեն գտնել լուծումներ: