կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-04 11:15
Քաղաքական

Սուպերլավ զինվորականը կարող է եւ ոչ մի փոփոխություն չբերել. Թեւան Պողոսյանը գոհ է պաշտպանության նոր նախարարի նշանակումից

Սուպերլավ զինվորականը կարող է եւ ոչ մի փոփոխություն չբերել. Թեւան Պողոսյանը գոհ է պաշտպանության նոր նախարարի նշանակումից

Վիգեն Սարգսյանը եղել է պաշտպանության նախարարի ռեֆերենտ, ինչը նշանակում է, որ ամբողջովին տիրապետել է նախարարի օրակարգին, դրանով զբաղվել է և բոլոր խնդիրներին տիրապետել. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Թևան Պողոսյանը:

Ըստ նրա` պաշտպանության նորանշանակ նախարարը, քաղաքական իմաստով, կարող է նույնիսկ ավելի լավ պատկերացում ունենալ ոլորտի մասին: «Չմոռանանք, որ մեր բոլոր նախարարները մեծ մասամբ եղել են քաղաքացիական, այլ ոչ թե` ռազմական: Ֆիդայական շարժման մասնակից նախարարներ էլ  ենք ունեցել` Վազգեն Սարգսյանը, Սերժ Սարգսյանը, բայց Վազգեն Մանուկյանը լավագույն նախարարներից մեկն է եղել»,- ասաց մեր զրուցակիցը` հավելելով, որ խնդիրը դրա մեջ չէ, այլ այն բանի, թե ի՞նչ փոփոխություններ են բերել:

Պողոսյանը նաև նշեց, որ  անձը կարևոր չէ  այս պարագայում: «Պատկերացնենք` այնտեղ դնեին մի  սուպերլավ զինվորականի, որը ոչ մի փոփոխություն չբերեր: Դա՞ է մեր ցանկությունը»,- հարցրեց պատգամավորը:

Ինչ վերաբերում է Էդվարդ Նալբանդյանի վերանշանակվելուն, Պողոսյանն ընդամենը ասաց. «Դրական չեմ գնահատում և սպասում եմ համակարգային փոփոխությունների»: