Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Շատ հնարավոր է, որ ՀԱԿ-ը 5 տոկոս էլ չհավաքի, որովհետեւ ժողովրդի վերաբերմունքն էապես փոխվել է. պատասխանելով ԵՐԿԻՐ-ի հարցին` ի՞նչ է իրականում խոստացվել ՀԱԿ-ին, եւ իր կանխատեսումներով` ՀԱԿ-ը քանի՞ տոկոս ձայն կհավաքի առաջիկա խորհրդարանական ընտրություններում, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
«Ես ի՞նչ իմանամ, թե իշխանություններն ինչքան են նրանց խոստացել. նայած, թե ի՞նչ նպատակ են դրել»,- ասաց նա ու համոզմունք հայտնեց, որ այս պահին որոշակի փոփոխություններ կան, ինչն էլ ենթադրում է, որ ընտրությունները լինելու են հնարավորինս արդար:
«Այստեղ ամենաօբյեկտիվ բանը, որ չի փոխվել, փողի ուժն է: Միանշանակ է, որ փողն օգտագործվելու է ամենալայն ձեւով»,- նշեց դեմկուսի ղեկավարը: