|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Վրաստանի ԱԳՆ ղեկավար Միխայիլ Ջանելիձեն մեկնել է Բրյուսել՝ «Վրաստան-ՆԱՏՕ» հանձնաժողովի աշխատանքին մասնակցելու: Նա պետք է քննարկի Թբիլիսիի իրականացրած բարեփոխումների ընթացքը և նոր բարեփոխումների նպատակահարմարությունը. հայտնում է Независимая газета-ն:
Նաև նախատեսված են հանդիպումներ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Սթոլթենբերգի և նրա տեղակալների հետ:
Թերթը հայտնում է, որ նախօրեին ԱՄՆ Heritage Foundation ռազմավարական հետազոտական ինստիտուտը հրապարակել է զեկույց, որում նշվում է, որ մասնավոր զրույցներում պաշտոնական անձինք չեն բացառում ՆԱՏՕ-ին երկրի «փոխզիջումային անդամակցումը», որը կենթադրի Աբխազիայից և Հարավային Օսիայից «ժամանակավոր հրաժարում»:
Ըստ զեկույցի` «ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածը, որը ենթադում է հավաքական պաշտպանություն և անվտանգության երաշխիքներ, ժամանակավորապես չի տարածվի Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքների վրա, մինչև այդ հարցը չլուծվի Ռուսաստանի հետ խաղաղ բանակցությունների ճանապարհով»: