| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ողջ մնա գյուղում մնացողը, օտար երկիր գնացողը...
Մինչ միգրացիոն գործակալության պետը ՌԴ «Հայրենակիցներ» ծրագրի նկատմամբ հետաքրքրության աճի համար մեղադրում է ԶԼՄ-ներին ու արտագաղթի վերաբերյալ հրապարակումներում առկա թվերն էլ ուռճացված է համարում` մարդիկ շարունակում են լքել երկիրը:
Դեռևս խորհրդային տարիներին Մարտունու տարածաշրջանը հայտնի էր «խոպանչիներով»: Այն ժամանակ մեկ-երկու ամսով արտագնա աշխատանքի էին մեկնում հիմնականում Ն. Գետաշեն-Երանոս ենթաշրջանի գյուղերի բնակիչները: Կայուն աշխատավարձով ապահովված «դուրս չգնացողները» «խոպանչիներին» անգամ աղջիկ չէին տալիս: Հիմա հակառակն է. աղջկա հարազատները նախ հետաքրքրվում են` տղան դուրս-մուրս գալի՞ս է, արտերկրում բարեկամներ ունի՞…
Ու օտար հողում իրենց ընտանիքի հացը վաստակելու հույսով արտագնա աշխատանքի են մեկնում արդեն բոլոր համայնքներից: Դեռ ավելին, գնալով ավելի մեծ թիվ են կազմում ընտանիքներով հեռացողները: Յուրաքանչյուր գյուղ անգամ իր հիմնական ուղևորության կետն ունի. վաղաշենցիներն, օրինակ, Վորոնեժում են, վարդենիկցիները` Պերմում ու Տյումենում, իսկ լիճքեցիները` Մոսկվայում: Վերջիններս անգամ գյուղի նորակառույց թաղամասն են ոչ պաշտոնապես անվանակոչել ՌԴ վարչապետի անունով: