Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ վերընտրված նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ ունեցավ Մարզահամերգային համալիրում: Նա հայտարարեց, որ նախագահի պաշտոնը ստանձնել է մեծ պատասխանատվությամբ, ինչը 5 տարիներ ընթացքում երբեք չի լքել իրեն:
Պետության առաջնային խնդիրներից նա առանձնացրեց տնտեսականը, ապա նշեց արտագաղթը, գործազրկությունը, աղքատությունը:
«Համեմատեք 5 տարի առաջվա Հայաստանը եւ այսօրվա Հայաստանը, համեմատեք խոսքի ազատությունը 5 տարի առաջ եւ այսօր: 5 տարի հետո մենք ունենալու ենք ժողովրդավարության բոլորովին նոր մակարդակ»,- հայտարարեց նա:
Արտաքին քաղաքականության գործում նախագահը առաջնային համարեց ԼՂՀ խնդիրը: «ԼՂՀ-ի խաղաղ խնդրի կարգավորումը մնալու է մեր առաջնահերթ խնդիրը, քանի դեռ մենք այն չենք լուծել: Մենք բարձրացնելու ենք մեր անվտանգության մակարդակը: Մենք պարտավոր ենք ապավինել մեր ուժերին, մենք երբեք չենք ահաբեկել սեփական ժողովրդին պատերազմով, դրա հնարավոր վտանգը չենք օգտագործել` ընդդիմության ձայնը լռեցնելու համար, բայց նաև չենք ասել, որ նման վտանգ չկա: Ես դողացել եմ զինվորի կյանքի և հայրենիքի համար»,- ասաց Սարգսյանը:
Նախագահը կարևորեց նաև Սփյուռքի աջակցությունը. «Մենք պետք է առավելագույնս օգտագործեքնք Սփյուռքի ներուժը, առաջին հերթին նրա մարդկային կապիտալը»:
Եզրափակելով ելույթը` նախագահն ասաց. «Ընտրություններով ոչինչ չի ավարտվում, այլ սկսվում է նոր փուլ: Այժմ ժամանակն է` խոսքից գործին անցնելու, ուրեմն` ի գործ, կեցցե' Հայաստանի Հանրապետությունը, փա'ռք հայ ժողովրդին»: