Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ամենաշատը հետախուզված նացիստ Շանդոր Կեպիրոն Հունգարիայի դատարանի առջեւ է կանգնել` Սերբիայում 1942 թվականին խաղաղ բնակիչների զանգվածային սպանությունների համար:
Ինչպես հաղորդում է BBC-ն, Հունգարիայի նախկին ոստիկանապետը մեղադրվում է Նովի Սադ քաղաքում ռազմական հանցագործություններ կատարելու մեջ: Այդ ժամանակ եռօրյա գնդակոծությունների հետեւանքով զոհվել է 1200 հրեա, սերբ եւ գնչու:
Մեղադրականում նշվում է նաեւ, որ նա անձնական պատասխանատվություն է կրում 36 հրեայի եւ սերբի սպանության համար: Նրանցից 30-ին բռնի կերպով մտցրել են բեռնատարը, տարել անհայտ ուղղությամբ եւ գնդակահարել:
Նախկին ոստիկանապետը, սակայն, կտրականապես հերքում է բոլոր մեղադրանքները: Նա նույնիսկ հայտարարում է, թե միակն է եղել, ով չի ենթարկվել «գնդակահարել» հրամանին: Կեպիրոն երկուշաբթի օրը դատարանում հայտարարել է, թե ամբողջ դատավարությունը «կրկես» է:
Շանդոր Կեպիրոն մասնակցել է նաեւ Հունգարիայում 1944 թվականի գնդակահարություններին: Պատերազմից հետո մեկնել է Արգենտինա, իսկ հայրենիք վերադարձել է միայն 1996-ին:
Իրավապաշտպանները հետախուզություն են սկսել միայն տասը տարի անց: Կեպիրոյին գտել են Բուդապեշտում` սինագոգի մոտգտնվող բնակարանում: