կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-26 08:23
Քաղաքական

Հովհաննես Թամամյանը նոր խնդիրների առջև է կանգնել

Հովհաննես Թամամյանը նոր խնդիրների առջև է կանգնել

«Հրապարակը» գրում է. «Մեր տեղեկություններով Հովհաննես Թամամյանը նոր «խնդիրների» առջև է կանգնել։ Ահավոր սրվել են նրա և ոչ անհայտ Նորիկ Թևանյանի (ախալքալաքցի Նորոյի, որի խնդրանքով Սերժ Սարգսյանն ազատ էր արձակել Թամամյանին) հարաբերությունները Թամամյանի տված հարցազրույցներից մեկից հետո, որտեղ վերջինս Թևանյանի մասին ասել էր. «Նա շատ փոքր մարդ է, որպեսզի օգներ՝ ես ազատվեի»։

 

Ըստ մեր աղբյուրների, Թևանյանը փորձել է զանգել վերջինիս, բացատրություն ստանալ, սակայն Թամամյանը չի պատասխանել զանգերին, այնուհանդերձ, ընդհանուր ծանոթների միջոցով փոխանցել է, որ նման բան ինքը չի ասելի»:


Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում