Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսից պահանջել է հուլիսի 16-ից ոչ ուշ համաձայնության գալ պետական պարտքի չափի ավելացման վերաբերյալ:
Ինչպես տեղեկացնում է Washington Post-ը, վկայակոչելով նախագահի վարչակազմի անանուն աղբյուրը, Օբաման նման հայտարարություն է արել երեկ կոնգրեսականների հետ հանդիպման ժամանակ: Այսօր նա մտադիր է մամուլի ասուլիս հրավիրել` նվիրված երկրի բյուջեին:
Ներկայացուցիչների պալատի հանրապետական եւ դեմոկրատ ներկայացուցիչներն արդեն 5 ամիս է` չեն կարողանում համաձայնության գալ 2012 թվականի բյուջեի նախագծի վերաբերյալ:
Օբամային սատարող դեմոկրատները փորձում են բարձրացնել պետպարտքի սահմանը եւ վերացնել հարուստ ամերիկացիների հարկային արտոնությունները` հուսալով այդ միջոցառումների շնորհիվ ծածկել բյուջեի աճող դեֆիցիտը:
Հանրապետականներն այլ միջոցներ են առաջարկում` առաջին հերթին` պետական ծախսերի եւ տարատեսակ սոցիալական նպաստների կրճատում:
Բյուջեի նախագիծը պետք է համաձայնեցվի եւ նախագահի ստորագրմանը ներկայացվի մինչեւ օգոստոսի 2-ը: Հակառակ դեպքում ֆինանսների նախարարությունը ստիպված կլինի տեխնիկական դեֆոլտ հայտարարել: