Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր «Մայր Հայաստան» հուշարձանի մոտ անցկացվող` մայիսի 9-ի տոնակատարությունները գլխավորում էր ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ով այսօր Հայաստանում առաջին դեմքն է, փաստորեն, քանի որ ՀՀ նախագահն ու վարչապետը գտնվում են Հայաստանից դուրս:
Yerkir.am-ի այն հարցին, թե հաղթանակի օրը ուրիշ ի՞նչ հաղթանակներ է խոստանում ԱԺ նախագահը հայ ժողովրդին, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Բարդ հարց եք տալիս, էն` ինչը, որ հայ ժողովուրդն է ուզում»:
Մեր դիտարկմանը, որ հայ ժողովուրդը լավ ապրել է ուզում, պատասխանեց. «Լավ ապրելու համար պետք է լավ նախահիմքեր ստեղծել: Նախ` պետք է լավ հայ լինել, պիտի կարողանալ վճռական լինել: Լավ ապրելու համար բոլորը պետք է միավորյալ լինեն, և դրա ապացույցները մենք արդեն ունեցանք ու մեր աչքով տեսանք»:
Լրագրողների այն հարցին, թե ի՞նչ ստացան Հայրենական պատերազմի վետերանները, Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ եթե վետերաններին այդ հարցը տանք, նրանք կվիրավորվեն: «Վետերանները ստացան այն ամենը, ինչ կարողանում է մարդը ստանալ իր կյանքում, դա հպարտությունն է: Իսկ նյութականի առումով` վերջին տարիներին, իհարկե, որոշ բարեփոխումներ եղան»:
Հարցին, թե դատարկ փորով ի՞նչ հպարտություն, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Այն հայը, ով փորի մասին է մտածում, նա հպարտության մասին իրավունք չունի մտածելու»: