Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ճապոնիան ապրիլի 1-ին հայտարարել է երկրում կայսերական նոր դարաշրջանի անունն ու դրա պաշտոնական մեկնարկի օրը: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը:
Ռեյվա դարաշրջանը կսկսվի մայիսի 1-ից, երբ թագաժառանգ Նարուհիտոն ստանձնի կայսեր պաշտոնը: Նա գահը ժառանգելու է հորից՝ կայսր Ակիհիտոյից, որն ապրիլի 30-ին կհայտարարի գահից հրաժարվելու մասին: Այսպիսով` վերջ կդրվի 31 տարի տևած Հեյսեյ կայսերական դարաշրջանին:
Նշվում է, որ կայսերական դարաշրջանի անվանումն օգտագործվում է փաստաթղթերում, թերթերում, օրացույցերում, ինչպես նաև մետաղադրամների վրա: Թեև Ճապոնիան օգտագործում է նաև արևմտյան օրացույցը, սակայն շատերը տարիները հաշվելու համար նախընտրում են օգտագործել կայսերական դարաշրջանն ու երբեմն փորձում են արևմտյանը համադրել ավանդականի հետ:
Հավելենք, որ Ճապոնիան կայսերական դարաշրջանի օրացուցային համակարգը փոխառել է Չինաստանից դեռևս 1300 տարի առաջ: