| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Այսօր Բաղրամյան պողոտայում մշակութային օր է հայտարարված` զորակցության եւ հիշատակի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը:
«Այսօր մտավորականներ են լինելու Բաղրամյան պողոտայում, որոնք իրենց խոսքը կասեն, իրենց զորակցությունը կհայտնեն, կհարգենք մեր անգին զոհերի հիշատակը, բանաստեղծություններ կհնչեն, հայրենասիրական երգեր կլինեն հայրենասիրական ոգին բարձրացնելու համար»,-ասաց նա:
Գալստյանի խոսքով` հավաքական հայ ժողովուրդը իր նվիրումը եւ զորակցությունն է հայտնելու բանակին. «Մեր խոնարհումն ենք բերելու մեր հերոսներին: Նաեւ ոգեւորության, քանի որ բանակը շարունակում է մնալ անկախության մեր կարեւորագույն ձեռքբերումը, որքան էլ փորձեցին արժեզրկել բանակը, հայ ժողովուրդը բանակի կողքին է, բանակն էլ հայ ժողովրդի եւ մենք մեր զորակցությունն ենք հայտնում մեր բանակին»:
Ավելի վաղ «Հայրենիքի փրկության շարժումը» հայտարարություն էր տարածել, որ Բաղրամյան պողոտայում տեղի կունենա հիշատակի հավաք՝ «Մտավորականությունը կանգնած է Հայոց բանակի կողքին» խորագրով: