Փոխարժեքներ
01 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.57 |
EUR | ⚊ | € 423.72 |
RUB | ⚊ | ₽ 4.6159 |
GBP | ⚊ | £ 506.65 |
GEL | ⚊ | ₾ 141.57 |
Գերմանիայում վաճառքի են հանվել Լեռնային Ղարաբաղի մետաղադրամներ: Այդ փաստն առաջացրել է Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքի ադրբեջանական համայնքի դժգոհությունը, որը Ebay, Emuenzen եւ Pfalzmuenzen ընկերություններից պահանջել է անմիջապես դադարեցնել դրանց վաճառքը:
Մետաղադրամները 1, 5, 10 դրամ եւ 50 լումա արժողության են, դրանց վրա հայերենով եւ անգլերենով գրված է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն», իսկ կից տեղեկատվության մեջ նշվում է, որ ղարաբաղյան դրամը շրջանառության մեջ դրվել 2005 թվականին եւ հավասարեցվում է հայկական 1 դրամին:
Ի դեպ, ԼՂՀ մետաղադրամներն արդեն մի քանի տարի է վաճառվում են նաեւ Ռուսաստանում եւ հայտնվել են ռուսաստանցի դրամագետների հավաքածուներում: ԼՂՀ դրամները կարելի է ձեռք բերել ռուսական http://ethnoshop.org/index.php?productID=238 կայքի միջոցով: