|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ գործով նախագահող դատավոր Նելլի Բաղդասարյանն ինքնաբացարկ է հայտնել: Այս մասին հայտնում է Քոչարյանի փաստաբանական խումբը:
Երեկ՝ հունվարի 9-ին, մեղադրանքի կողմը դատարանին ինքնաբացարակի միջնորդություն էր ներկայացրել, իսկ այսօր՝ դատավոր Բաղդասարյանը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, ինքնաբացարկ հայտնելու մասին որոշում է հրապարակել:
Հիշեցնենք նաև, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները 26.12.2018 թվականին միջնորդություն են ներկայացրել դատարան՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ: Դատարանը, 2018թ․ դեկտեմբերի 28-ին՝ ժամը 17:00֊ին, դատական նիստ էր նշանակել, ապա աշխատանքային օրվա ավարտով պատճառաբանելով դատական նիստը հետաձգել էր և նշանակել այսօր` հունվարի 9֊ին: Նշենք նաև, որ փաստաբանական խումբը գրավի վերաբերյալ միջնորդություն ներկայացնելիս գրավի չափ չի նշել, սահմանվող գրավի չափը որոշել խնդրել է դատարանին: