| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Գնչուհի Եսենիան, ով զբաղվում է բախտագուշակությամբ, դժգոհ է Հայստանի ներկայիս իրավիճակից:
«Մի հատ մեր շուրջ նայենք, բոլորը փախչում են, գնում` օտար երկրները հարստեցնելու: Ես ընդհանրապես քաղաքականությունից շատ հեռու եմ, բայց կարծում եմ, որ Հայաստանի վիճակը կբարելավվի միայն Գագիկ Ծառուկյանի ու Ստեփան Դեմիրճյանի համագործակցության արդյունքում»,- խորհուրդ է տալիս Եսենիան` ավելացնելով, որ Ծառուկյանը «մի բուռ Աբովյանում այնպիսի բիզնես է դնում, որ մարդկանց չխանգարի, իսկ որոշները բիզնես են դնում, որով անգամ արեւածաղիկ վաճառողի գործին են խփում»:
«Իսկ ինչ վերաբերում է Դեմիրճյանի հասցեին հնչող կարծիքներին, թե նա չի կարող կառավարել երկիրը, չի կարող խոսել, ճիշտ չէ: Ուղղակի նա որոշների նման փողոցային կյանք չի ունեցել եւ, շատ բնական է, որ լեզվից ճարտար չէ, «խուլիգանական» ժեստեր չի կարող ունենալ: Նա էլ իր հոր նման խելքով է, ճիշտ են ասում` պտուղը ծառից հեռու չի ընկնում»,- եզրափակեց գուշակը: