կարևոր
385 դիտում, 57 րոպե առաջ - 2026-08-11 16:25
Քաղաքական

Վերածվել եք քաղաքական հրեշի․ ունեզրկել եք Ծառուկյանին, մանդատները գողացել, հիմա էլ մադուն ուզում եք բարոյապես ոչնչացնել․ Խամոյանը՝ ՔՊ-ին

Վերածվել եք քաղաքական հրեշի․ ունեզրկել եք Ծառուկյանին, մանդատները գողացել, հիմա էլ մադուն ուզում եք բարոյապես ոչնչացնել․ Խամոյանը՝ ՔՊ-ին

Խոսելով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակի, նրա փեսա Արգամ Աբրահամյանի վերաբերյալ ՔԿ հաղորդագրության մասին՝ «Հայաստան» խմբակացության պատգամավոր Ագնեսա Խամոյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց. «Մարդուն ոչ միայն ունեզրկել եք, մանդատները գողացել, այլև փորձում եք բարոյապես ոչնչացնել»:

Նա խոսեց նաև ՔՊ-ական Արուսյակ Ջուլհակյանի այսօրվա արձագանքի մասին՝ ՔԿ հաղորդագրության վերաբերյալ. «Եթե ասում եք՝ դա գուցե ոչ պրոֆեսիոնալիզմի խնդիր է, դուք ընդամենը մի բան ունեք՝ ամբողջ ֆրակցիայով հավաքվեք, զանգեք Նիկոլ Փաշինյանին ու առաջարկեք ոչ պրոֆեսիոնալ ՔԿ նախագահին ազատել աշխատանքից»: