Փոխարժեքներ
13 09 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.23 |
EUR | ⚊ | € 429.52 |
RUB | ⚊ | ₽ 4.26 |
GBP | ⚊ | £ 508.32 |
GEL | ⚊ | ₾ 143.76 |
ՀՅԴ Հայաստանի ԳՄ հանրային կապերի գարսենյակի պատասխանատու, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է.
«Իմ ստացած ամենաարժեքավոր կոնֆետները:
Արմեն Աշոտյանն է փոխանցել այսօր, երբ Argishti Gevorgyan-ի հետ այցելել էինք նրան:
Այցելությունը ո՞րն է, մեկ ժամից ավել քաղաքական կոսուլտացիա էր` մեր վիճակի ու անելիքների մասին:
Ընթացքում հպանցիկ նաև քննարկեցինք «Ինչու՞ է կալանավորված Աշոտյանը» ինձ անկեղծ հետաքրքրող հարցը: Պատասխան չգտանք, պայմանավորվեցինք, որ տարբերակներ ունենալու դեպքում նորից կանդրադառնանք հարցին:
Իսկ Արմեն Աշոտյանը լավագույն օրինակն է, որ բանտախցի դուռը մարդու վրա մեխանիկորեն փակելով չես կարող նրան զրկել ազատությունից:
Հ. ընդդիմադիր պատգամավորները պարբերաբար այցելում են բոլոր քաղբանտարկյալներին: Հայաստանում այժմ իշխողների իրական դեմքն բացահայտվում է միայն սեփական կարծիք և այն արտահայտելու համարձակություն ունեցող մարդկանց ամեն անգամ ճաղավանդակների ու փշալարերի ետևում տեսնելով»: