|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Հակառակորդը չէր սպասում, որ մենք նման հակահարված կտանք, իսկ Ռուսաստանի համար լրիվ միևնույն էր` ինչ է կատարվում. այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, կարծիք հայտնեց երգիչ-երգահան Ռուբեն Հախվերդյանը:
Ըստ նրա` ժողովուրդն իր արյամբ պահեց հողը և այն, որ տարածքների կորուստ չեղավ, ժողովրդի «քյոմագն» էր:
«Միշտ էլ տղերքն են մեր հույսը եղել, դա մեր ժողովրդի դժբախտ պատմությունն է: Երիտասարդներն ավելի շատ են զարգացած, քան մեր սերունդը, դա փաստ է: «Հայրենասիրություն» բառից զզվում եմ, քանի որ դրանից ֆաշիզմի հոտ է գալիս, սակայն մեր տղերքը գնացին, կռվեցին, քանի որ սիրում են հայրենիքը: Իսկ եթե մեր տղերքի սերն էլ կորավ, մենք մեզ կկորցնենք, մեր տեսակը` մեր մեծ քիթը, մռայլ դեմքը»,- ասաց Հախվերդյանը:
Ըստ նրա` ժողովուրդն ինչ արեց, բնազդաբար արեց: