Մալազիայում ավարտված ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության վերջին օրը Հայաստանը նվաճեց փոքր ոսկե մեդալ: Գերծանր քաշայինների (+105) պայքարում 16-ամյա Գոռ Մինասյանը պոկում վարժությունում 178 կգ-ով գրավեց առաջին տեղը, սակայն հրում վարժությունում 206 կգ-ով հայտնվեց ընդամենը 5-րդ հորիզոնականում: Երկամարտում հայ ծանրորդը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը` 384 կգ արդյունքով:
408 կգ արդյունքով երկամարտում հաղթող ճանաչվեց Բահադոր Մուլաեին (Իրան):
Պատվո պատվանդանի 2-րդ աստիճանին կանգնեց մեկ այլ իրանցի` Ալիրեզա Կազեմինեջադը (386 կգ):
Հարկ է նշել, որ Մինասյանն ընդամենը 2 ամիս առաջ Պերույում անցկացվող պատանինների աշխարհի առաջնությունում 20 կգ-ով շրջանցել էր Կազեմինեջադին և հռչակվել աշխարհի չեմպիոն: Իսկ Մալազիայում Գոռը բրոնզե մեդալը ռուս մարզիկին` անձնական քաշի պատճառով: Հայ ծանրորդը և Սերգեյ Արեշնիկովը երկամարտում ցույց են տվել միևնույն 384 կգ արդյունքը: