կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-30 17:16
Սպորտ

Հովհաննես Բաչկովը ոսկե մեդալ նվաճեց

Հովհաննես Բաչկովը ոսկե մեդալ նվաճեց

Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի գործող չեմպիոն Հովհաննես Բաչկովը նվաճեց Մինսկում ավարտին մոտեցող Եվրոպական խաղերի բռնցքամարտի մրցաշարի հաղթողի կոչումը։

64 կգ քաշայինների եզրափակիչում Բաչկովի մրցակիցը Սոֆիան Ումիհանն (Ֆրանսիա) էր, որը կիսաեզրափակիչում 5։0 հաշվով հաղթել էր Լյուկ Մաքորմաքին (Մեծ Բրիտանիա)։ Եզրափակիչում Հայաստանի հավաքականի ավագը հաղթեց 3։2 հաշվով։

Բաչկովը պայքարը սկսել է 1/8 երզափակիչից։Կիսաեզրափակիչում Հովհաննես Բաչկով մենամարտել էր հոլանդացի Էնրիկո Լակրուսի հետ և առավելության հասել 4:1 հաշվով:

Եվրոպական խաղերը բռնցքամարտիկների համար 2019թ․ Եվրոպայի առաջնությունն է: