Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 14 տարի առաջ - 2011-07-07 13:37
Հասարակություն

Ապրելը մեռնելուց էժան է

Ապրելը մեռնելուց էժան է

- Չմեռա էլ` պրծնեմ:

- Այ մարդ, բերանդ խերով բաց, հիմա ապրելը մեռնելուց էժան է նստում:

Հավանաբար շատ անգամներ լսած կլինեք մեծերի այս խոսակցությունը, որը միշտ որպես կատակ է դիտվում, սակայն էլ ինչ կատակ, եթե 50 տոկոսը ճիշտ չլինի:

«Թաղումն աբսուրդի է վերածվել, եւ դժվար է ասել այժմ թաղման արարողությունը քրիստոնեական է, թե ոչ քրիստոնեական: 1920թ. հետո խախտվել են քրիստոնյայի թաղման բոլոր ավանդույթները»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կոմիտաս վարդապետ Հովնանյանը:

Նրա տեղեկացմամբ` նախկինում հանգուցյալին հուղարկավորել են հենց նույն օրը` առանց տանը պահելու, ուստի հերձման կարիք էլ չի եղել: Բացի այդ, կանայք չպետք է թաղման օրը գնան գերեզմանատուն, իսկ հանգուցյալի շիրիմին այցի անհրաժեշտ է գնալ թաղման հաջորդ օրը, «յոթին եւ քառասունքին», այլ ոչ թե ամեն շաբաթ:

Թաղման բյուրոյի բնակչության սպասարկման ինժեներ Ռազմիկ Հարությունյանն էլ նշեց, որ Թաղման բյուրոյի բոլոր ծառայությունները իրենց ձեռքից խլել են դիահերձարանի աշխատակիցները, քանի որ հենց դիահերձարանում էլ մարդկանց առաջարկվում է թաղման հետ կապված բոլոր ծառայությունների մատուցում: Ի դեպ, պարոն Հարությունյանը պաշտոնապես հայտարարեց, որ գերեզմանատան հողը տրամադրվում է անվճար:

«Ես կողմ եմ դիակիզելուն, քանի որ այն ե'ւ հիգիենիկ է, ե'ւ մոտ 70-80 տոկոս տարածք կխնայենք. չէ որ այն ընդունելի է մի շարք երկրներում` Ֆրանսիայում, Գերմանիայում, Չինաստանում, Ճապոնիայում»,- ասաց նա:

Իսկ, ահա, Կոմիտաս վարդապետը դեմ է դիակիզմանը: