Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեկը կար, որ հինգ տարի առաջ Հանրապետության հրապարակից խոստանում էր, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ մարդկանց կարծիքը հենց նույն հրապարակից է ճշտելու։ Բայց, այդ մարդը՝ Նիկոլ Փաշինյանը, ստեց։ Այդ մասին այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Նրա խոսքով՝ մի քանի ամիս առաջ ՀՀԿ փոխնախագահը հրապարակեց բանակցային գործընթացի վերաբերյալ սկզբունքները, որոնք ՔՊ-ականներն ամեն կերպ փորձեցին հերքել, բայց հետո պարզ դարձավ, որ Արմեն Աշոտյանը ճիշտ էր։
«Երբ խոսվում էր Բաքու-Ստեփանակերտ բանակցությունների մասին, մենք պնդում էինք, որ այդ բանակցությունները լինելու են վերտիկալ, այլ ոչ հորիզոնական տիրույթում։ Էլի իշխանությունը փորձում էր հերքել, ինչը, ցավոք, ակնհայտ է հիմա։ Հենց հիմա էլ բանակցվում է առանց որևէ պայմանի Արցախի ժողովրդի՝ Ադրբեջանի կազմում ապրելը»,- նշեց Հայկ Մամիջանյանը։
Նա նկատեց՝ ինքնորոշման իրավունքից հասանք այնտեղ, որ հայերի իրավունքը պետք է որոշվի Ադրբեջանի սահմանադրությամբ։