|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Կանաչ ապագա» բնապահպանական շարժման ղեկավար Վահագն Վարագյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Համաշխարհային փորձագիտական շրջանակները covid19-ի մոտեցող հերթական ալիքի մասին են խոսում: Եվ խոսում են շատ վստահ: Կոռոնավիրուսի երրորդ մեծ ալիքը Հայաստանում սպասվում է հունվար ամսին։
Իսկ ի՞նչ է որոշել երկիրը առողջապահական կոլապսի հասցրած վարչապետի աթոռը զբաղեցնող դավաճանը. վերաբացել դպրոցները: Ի դեպ, դավաճանի որոշմամբ դպրոցները վերաբացվում են ընդամենը երեք շաբաթով։ Սա ևս մեկ ապացույց է, որ ազգադավը թքած ունի քաղաքացիների կյանքի և առողջության վրա։ Ազգադավն այս 2.5 տարիների ընթացքում կատարել է իր խոստումներից ընդամենը մեկը՝ «ոչ մեկը չի պլստալու»:
Այո հարգելիներս, քանի ազգադավը վարչապետի աթոռին սոսնձված է՝ ոչ մեկը չի պլստալու մահից: Covid19-ի առաջին ալիքից չմեռնեք, պատերազմից եք զոհվելու: Պատերազմից չզոհվա՞ք covid19-ի նոր ալիքից եք մեռնելու: Սրանից էլ չմեռնեք, սովից եք մեռնելու... Ոչ մեկը մեռնելուց չի պլստալու, քանի այս վիժվածքը վարչապետի պաշտոնում է»: