կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-06 19:28
Աշխարհ

Ախ, այդ Սթրոս-Կանը

Ախ, այդ Սթրոս-Կանը

Սթրոս-Կանին դարձյալ մեղադրում են բռնաբարության մեջ:

Երիտասարդ ֆրանսուհի գրող Տրիստան Բանոնը հայտարարել է, որ հայց է ներկայացնում Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին նախագահ Դոմինիկ Սթրոս-Կանի դեմ, որն իբր իրեն բռնաբարել է 2003 թվականին:

Բանոնը ֆրանսիական L'Express ամսագրին հայտնել է, որ մինչ այժմ հայց չի ներկայացրել, քանի որ «ցանկացած կնոջ համար դա դժվար քայլ է, եւ իրեն անընdհատ ասել են, որ ոչինչ էլ չի ստացվի»:

Բանոնը Սթրոս-Կանի կողմից ոտնձգությունների մասին հրապարակավ հայտնել է 2007-ին` հեռուստաէկրանից, սակայն Սթրոս-Կանի անունը չի հնչեցրել: Մեկ տարի անց AgoraVox կայքին տված հարցազրույցում արդեն նշել է նրա անունը: Այս տարվա մայիսին Նյու Յորքի հյուրանոցի սպասուհու հետ կապված սկանդալային դեպքից հետո Բանոնը որոշել է հայց ներկայացնել Սթրոս-Կանի դեմ:

Ներկայումս Ֆրանսիայի դատախազությունն ուսումնասիրում է Բանոնի հայցը:

Ըստ France Presse-ի` Սթրոս-Կանի փաստաբանները հակընդդեմ հայց են ներկայացրել գրողի դեմ` զրպարտության համար: