|
Փոխարժեքներ
29 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս Կանը Sofitel հյուրանոցի սպասուհուն` Նաֆիսատու Դիալոյին 1,5 մլն դոլարի փոխհատուցում է վճարել. գրում է Лента.ру-ն`վկայակոչելով Le Journal du Dimanche ֆրանսիական թերթը:
Թերթի տեղեկություններով` հենց այս գումարի մասին էր խոսվում 2012-ի դեկտեմբերին ձեռք բերված պայմանավորվածության մեջ, ըստ որի` Դիալոն գումարի դիմաց պետք է հրաժարվեր Ստրոս Կանի դեմ ուղղված իր մեղադրանքներից:
Հիշեցնենք, որ 2011-ին Sofitel հյուրանոցի սպասուհին Ստրոս Կանին մեղադրել էր բռնաբարության փորձի մեջ, ինչից հետո պաշտոնյայի դեմ քրեական գործ էր հարուցվել: